Քաղաքական

15.02.2022 16:20


Գտեք տարբերակ բացատրելու՝ ինչ են ուզում ինձնից. Ռոբերտ Քոչարյանը՝ դատարանին (տեսանյութ)

Գտեք տարբերակ բացատրելու՝ ինչ են ուզում ինձնից. Ռոբերտ Քոչարյանը՝ դատարանին (տեսանյութ)

Ես իսկապես չեմ հասկանում այս մեղադրանքի էությունը, շատ դրվագներ կան, բայց փաստաբանը շեշտեց կարևորները: Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ինձ համար բովանդակությունը պարզ չէ, գտեք տարբերակ բացատրելու, թե ինչ են ուզում ինձնից: Նկարագրված չէ, թե ինչը պետք է ես չանեի, կամ հակառակը՝ ինչ պետք է անեի: Երբ ժամանակը գա, ես կանգնեմ այդ ամբիոնի մոտ, ես ասելու եմ՝ ինձնից ինչ եք ուզում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում դատախազները ներկայացրին մեղադրաական եզրակացությունը, ինչից հետո պաշտպանական կողմը հանդես եկավ հայտարարությամբ, որ մեղադրանքը պարզ չէ:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը