Աշխարհ

15.02.2022 18:52


Ադրբեջանը պատրաստվում է «Զանգեզուրի միջանցքով» էլեկտրաէներգիա մատակարարել Թուրքիա և Եվրոպա

Ադրբեջանը պատրաստվում է «Զանգեզուրի միջանցքով» էլեկտրաէներգիա մատակարարել Թուրքիա և Եվրոպա

Օրակարգում է գտնվում «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջևան 330 կՎտ-անոց էլեկտրամատակարարման գծի շինարարությունը։ Այս մասին, ըստ ադրբեջանական աղբյուրների, ասել է «Ազերէներջի» ընկերության մամուլի քարտուղար Թեյմուր Աբդուլլաևը՝ հավելելով, որ այն կառուցվելու է Ջրականի շրջանում։

«Նախատեսվում է էլեկտրաէներգիա արտահանել դեպի Եվրոպա՝ Զանգեզուրի միջանցքով։ Նախատեսվում է կառուցել 330 կՎտ-անոց էլեկտրամատակարարման գիծ, որը ձգվելու է Աջաբեդիից դեպի Նախիջևան և անցնելու է Զանգեզուրի միջանցքով։ Նրանով էլեկտարէներգիան արտահանվելու է Թուրքիա, այնտեղից էլ՝ եվրոպական շուկա»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Աբդուլլաևը։

Նշվում է նաև, որ նախատեսվում է ադրբեջանցի լրագրողների այցն Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնա, որտեղ կծանոթանան փետրվարի 13-ին բացված «Ակնա-1» և «Ակնա-2» ենթակայաներին, «Ղարաբաղ» թվային կառավարման կենտրոնին և Տերտերի շրջանում գտնվող «Սուգովուշան» ենթակայանին։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը