Լրահոս

15.02.2022 21:35


Թշնամու գնդակից Արցախում զինծառայող է վիրավորվել

Թշնամու գնդակից Արցախում զինծառայող է վիրավորվել

Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները փետրվարի 15-ի ժամը 16:15-ի սահմաններում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենի գնդակից վիրավորվել է ԱՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր:

«Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է:

Այս խորագրի վերջին նյութերը