Սյունիքում որպես անհետ կորած ամուսինների մոխրացած դիերը հայտնաբերվել են նախկին մշակույթի տան շենքում
Սյունիքի մարզում, փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. մեկ օր առաջ՝ փետրվարի 14-ին, ոստիկանության լրատվական վարչությունը որպես անհայտ կորած ամուսինների մասին հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածել, որ որոնվում են ամուսիններ՝ 72-ամյա Արամայիս Գրիգորյանն ու 65-ամյա Էլմիրա Գալստյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Կապանի ոստիկանները Կապան համայնքի Կարմրաքար բնակավայրի մայրուղուց շուրջ 1 կմ հեռավորության վրա գտնվող չգործող «Կարմրաքարի» մշակույթի նախկին շենքում հայտնաբերել են վերջիններիս դիերը՝ մոխրացած վիճակում:
Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշով։