Թուրքիայի արտգործնախարարը վարակվել է կորոնավիրուսով
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Այսօր կորոնավիրուսի իմ թեստը դրական արդյունք է տվել: Բարեբախտաբար, հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել: Շարունակելու եմ հեռավար աշխատել»,-գրել է նա:
Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա տիկինը: Հետագայում հայտնի էր դարձել, որ Էրդողանն ապաքինվել է, իսկ փետրվարի 14-15-ը նա արդեն այցելել էր Միացյալ Արաբական Էմիրատներ: