Աշխարհ

18.02.2022 16:57


Ռուսաստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Հունաստանի և Թուրքիայի միջև վեճերի լուծման գործընթացի համար․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Հունաստանի և Թուրքիայի միջև վեճերի լուծման գործընթացի համար․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Հունաստանի և Թուրքիայի միջև տարածքային վեճերի լուծման գործընթացի համար. այս մասին Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ բանակցություններիմամուլի ասուլից հետո կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պատրաստ կլինենք ամեն կերպ պայմաններ ստեղծել կարգավորման գործընթացի համար»,-ասել է նա՝ նշելով, որ Ռուսաստանը ցանկացած վեճի, այդ թվում՝ Հունաստանի և Թուրքիայի միջև, միջազգային իրավունքի հիման վրա կարգավորման կողմնակիցն է:

Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել իր հույն գործընկերոջ այն խոսքերի վրա, որ «ինչ-որ մեկը կարող է փորձել օգտվել այն հանգամանքից, որ այժմ բոլոր հայացքներն այլ կողմ են ուղղված՝ նկատի ունենալով Ուկրաինային»։ «Այդ դեպքում դուք պետք է պահանջ ներկայացնեք ձեր արևմտյան դաշնակիցներին, քանի որ բոլոր հայացքներն ուղղված են այն աղմուկի վրա, որը նրանք դատարկ տեղում բարձրացնում են՝ հավանաբար իրենց աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու նպատակով»,-դիմել է Լավրովը հույն նախարարին:

Իր հերթին, Հունաստանի ԱԳՆ ղեկավարը, մեկնաբանելով Անկարայի տարածքային պահանջների հարցը, նշել է, որ Թուրքիայի պնդումները «պատրվակ են տարբեր տեսակի գործողությունների համար»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը