Աշխարհ

19.02.2022 15:45


Կլիմայագետները հաշվարկել են, թե քանի տարի անց գարունը 10 օր շուտ կսկսվի

Կլիմայագետները հաշվարկել են, թե քանի տարի անց գարունը 10 օր շուտ կսկսվի

Հյուսիսային կիսագնդի հյուսիսում տարվա անձրևոտ օրերի ընդհանուր քանակի կրճատումը նպաստում է բույսերի համար գարնան ավելի վաղ գալուստին: Ընդ որում, կլիմայի փոփոխության պատճառով ավելի բարձր ջերմաստիճանները հանգեցնում են նրան, որ վերջին տասնամյակում առաջին տերևները ավելի շուտ են հայտնվում, գրում Է Nature Climate Change-ը։

Այս ուսումնասիրության համահեղինակներից մեկը, Օհայոյի պետական համալսարանի աշխարհագրության պրոֆեսոր Լյու Դեշենը կարծում է, որ իրենց աշխատանքը ցույց է տալիս, որ անձրևոտ օրերի ավելի փոքր քանակությունը կանաչի վաղ առաջացման տեսակետից երկրորդ դերն է խաղում։

Արդյունքում կլիմայագետները հաշվարկել են, որ տեղումների հաճախականության նվազումը հանգեցնում է գարնան ավելի վաղ գալուստին, և այդ ժամկետները յուրաքանչյուր տասնամյակում մեկ-երկու օրով տեղաշարժվելու են մինչև 2100 թվականը՝ նախկին կանխատեսումների համեմատությամբ։

«Մենք պետք է ապագայում ավելի վաղ գարուն ակնկալենք այն բանի համեմատ, թե ինչ են մեզ ասում ժամանակակից մոդելները»,-հայտարարել է հետազոտության ևս մեկ համահեղինակ, նույն համալսարանի դոկտորանտ Վան Ծյանը։

Գիտնականներն օգտագործել են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Չինաստանի վերաբերյալ տվյալների հավաքածուներ՝ այն ամենի մասին, ինչ գտնվում է 30° C-ից ավելի հյուսիս, ներառյալ ԱՄՆ-ի մեծ մասը: Այս տվյալները ներառում են բուսականության առաջին նշանների հայտնվելու ամենամյա ամսաթվերը։

Օգտագործվել են նաև 1982-2018թթ. արբանյակային լուսանկարներ, որոնցում արձանագրվել է կանաչ բուսականության ի հայտ գալը: Այս բոլոր տվյալները համադրվել են այն տեղեկատվության հետ, թե հետազոտվող տեղամասերում քանի անձրևոտ օր է գրանցվել յուրաքանչյուր ամսվա ընթացքում։

Այս բոլոր տվյալները համադրվել են այն տեղեկատվության հետ, թե հետազոտվող տեղամասերում քանի անձրևոտ օր է գրանցվել յուրաքանչյուր ամիս։ Արդյունքում ստեղծվել է մոդել, որը թույլ է տալիս գնահատել, թե որքան շուտ գարուն կգա ընդհուպ մինչև 2100 թվականը։

Ընթացիկ մոդելներն արդեն ենթադրում են, որ բույսերի համար գարունը մինչև դարի վերջ այդ հյուսիսային տարածքների մեծ մասի համար հինգ-տասը օր շուտ կգա, սակայն այժմ անհրաժեշտ է նաև մեկ կամ երկու օրով փոփոխություն մտցնել յուրաքանչյուր տասնամյակի համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը