Աշխարհ

19.02.2022 12:05


Սթոլտենբերգը հայտարարել է «սառը պատերազմից հետո Եվրոպայում զորքերի ամենամեծ կենտրոնացման» մասին

Սթոլտենբերգը հայտարարել է «սառը պատերազմից հետո Եվրոպայում զորքերի ամենամեծ կենտրոնացման» մասին

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգն անհանգստություն է հայտնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանին տիրող ներկայիս իրավիճակի առնչությամբ, նա հայտարարել է, որ ներկայում Եվրոպայում տեղի է ունենում «զորքերի ամենամեծ կենտրոնացումը սառը պատերազմի ավարտից հետո», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք գործ ունենք եվրոպական անվտանգության առումով շատ բարդ իրավիճակի հետ։ Դա կապված է Ուկրաինայի հետ սահմանին զորքերի տեղակայման, ինչպես նաեւ ագրեսիվ հռետորաբանության հետ»,-ուրբաթ երեկոյան ZDF հեռուստաալիքի հարցազրույցում նշել է Սթոլտենբերգը։

Նա ընդգծել է, որ խախտվել են եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքները։ «Չի կարող որեւէ կասկած լինել այն հարցում, որ մենք այժմ տեսնում ենք զինված ուժերի ամենամեծ կենտրոնացումը Եվրոպայում սառը պատերազմի ավարտի ժամանակներից ի վեր»,-հավաստիացրել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը՝ պնդելով, որ դրանք «շատ ավելին են, քան զորավարժությունները»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը