Քաղաքական

20.02.2022 16:10


Հայտարարություն. ՀՅԴ ՀԵՄ֊ը միանում է փետրվարի 21֊ին և 22֊ին կայանալիք ակցիաներին

Հայտարարություն. ՀՅԴ ՀԵՄ֊ը միանում է փետրվարի 21֊ին և 22֊ին կայանալիք ակցիաներին
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ կազմակերպությունը միանում է փետրվարի 21֊ին և 22֊ին կայանալիք ակցիաներին.
«Սիրելի հայրենակիցներ,
տեղեկացնում ենք, որ ՀՅԴ ՀԵՄ-ը մասնակցելու է
‼️ երկուշաբթի օրը՝ փետրվարի 21-ին, ժամը 17։30-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց
և
‼️ երեքշաբթի օրը՝ փետրվարի 22-ին՝ ժամը 12։00-ին Մարզահամերգային համալիրի մոտ կայանալիք բողոքի ակցիաներին։
Մեր ձայնը միացնելով Հայաստանի քաղաքացիների բողոքի արդար ձայնին՝ Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին մեր վրդովմունքն ենք արտահայտելու․
❌Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականություն շարունակական դրսևորումներին չարձագանքելու
❌Հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ոչ բավարար ճնշումներ գործադրելու
❌Հայաստանի և ագրեսոր Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու արատավոր քաղաքականություն վերաբերայլեր։
Հաշվի առնելով, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում Հայաստան են ժամանելու նաև ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները՝ հատկապես կարևոր ենք համարում մեր արդար զայրույթի ձայնը ուղիղ հասցեատերերին հասցնելու կարևորությունը։
Ուստի կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այս ակցիաներին»։

Այս խորագրի վերջին նյութերը