Բժիշկները ուղեղի ծերացմանը դիմակայող երեք սովորություններ են նշել
Ուղեղում ախտածին գործընթացները ժառանգականության, կլիմայի և առողջական ընդհանուր վիճակի պատճառով կարող են առաջանալ, հայտարարել են բժիշկները, գրում է LentaRu-ն։
Նրանք անվանել են երեք սովորություն, որոնք տարիներ շարունակ թույլ կտան փրկել և երկարացնել ուղեղի աշխատունակությունը։ Նրանց կարծիքով՝ մարդն առաջին հերթին պետք է բավականաչափ քնի։ Դա թույլ է տալիս, որ ուղեղը մտավոր գործունեությունից հետո վերականգնվի:Բժիշկները հիշեցրել են, որ լավ հանգստացած մարդն ավելի աշխատունակ է, ինչպես նաև ավելի հեշտ է տանում սթրեսային իրավիճակները։ Երկրորդ կանոնը անընդհատ նոր բան սովորելն է։
Ուսուցման գործընթացում ուղեղում ի հայտ են գալիս նոր նեյրոնային կապեր, որոնք նպաստում են նրա մշտական զարգացմանը և թույլ չեն տալիս ծերանալ։ Բժիշկները նաև խորհուրդ են տվել աշխատանքային օրվա ընթացքում վիտամիններ և սննդային հավելումներ ընդունել։ Նրանք ընդգծել են, որ վիտամինները հիմնականում կարելի է և պետք է բանջարեղեններից ու մրգերից ստանալ։
Բժիշկները ուղեղի ծերացմանը դիմակայող երեք սովորություններ են նշել
Ուղեղում ախտածին գործընթացները ժառանգականության, կլիմայի և առողջական ընդհանուր վիճակի պատճառով կարող են առաջանալ, հայտարարել են բժիշկները, գրում է LentaRu-ն։
Նրանք անվանել են երեք սովորություն, որոնք տարիներ շարունակ թույլ կտան փրկել և երկարացնել ուղեղի աշխատունակությունը։ Նրանց կարծիքով՝ մարդն առաջին հերթին պետք է բավականաչափ քնի։ Դա թույլ է տալիս, որ ուղեղը մտավոր գործունեությունից հետո վերականգնվի: Բժիշկները հիշեցրել են, որ լավ հանգստացած մարդն ավելի աշխատունակ է, ինչպես նաև ավելի հեշտ է տանում սթրեսային իրավիճակները։ Երկրորդ կանոնը անընդհատ նոր բան սովորելն է։
Ուսուցման գործընթացում ուղեղում ի հայտ են գալիս նոր նեյրոնային կապեր, որոնք նպաստում են նրա մշտական զարգացմանը և թույլ չեն տալիս ծերանալ։ Բժիշկները նաև խորհուրդ են տվել աշխատանքային օրվա ընթացքում վիտամիններ և սննդային հավելումներ ընդունել։ Նրանք ընդգծել են, որ վիտամինները հիմնականում կարելի է և պետք է բանջարեղեններից ու մրգերից ստանալ։
Աղբյուրը՝ news.am