Լրահոս

21.02.2022 11:40


16 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

16 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 415757 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2864871 վերջին մեկ օրում` 3192 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 13749 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1197-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 392080 անձ` վերջին մեկ օրում 1474 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 8338 է:

Այլ պատճառով մահերի թիվը 1590 է, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այս խորագրի վերջին նյութերը