Ռուսական կողմը դիվերսիոն խմբեր է ոչնչացրել. ուկրաինացի մեկ զինվոր գերի է վերցվել
Ռուսաստանի տարածք մուտք գործելու փորձի ժամանակ գերի է վերցվել մեկ ուկրաինացի զինվոր։ Այս մասին ՌԴ նախագահի մասնակցությամբ անցկացվող անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
Նրա խոսքով, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ու Մարիուպոլի տարածքից 2 դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել Ռուսաստանի տարածք, որի ժամանակ դիվերսանտներից մեկը` մեկ ուկրաինացի զինվոր, գերի է ընկել։
ԱԴԾ տնօրենը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանին իրավիճակը կայուն է ու վերահսկելի։
Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը հայտնել էր, որ Նովոազովսկի շրջանում հակառակորդի դիվերսիոն խումբ է փորձել թափանցել Ռուսաստանի տարածք։
Խումբը պայթեցրել էր ԴԺՀ-ի ոստիկանության հրթիռահրետանային զինատեսակների պահեստը, հաղորդակցման կենտրոնական ուղիները արգելափակվել էին, տեղում մարտ էր սկսվել, հինգ մարդ զոհվել էր, ոչնչացվել էր ուկրաինական հետևակի երկու մարտական մեքենա (ՀՄՄ)։
Բորտնիկովը նաև հայտնել է, որ առավոտյան ժամը 9-ի դրությամբ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետություններից Ռուսաստանի Դաշնության տարածք է տարհանվել 68 500 խաղաղ բնակիչ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am