Աշխարհ

22.02.2022 08:45


Բայդենը շուտով ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում ամերիկացիների ներդրումներն ու առևտուրը արգելող հրամանագիր կստորագրի․ Պսակի

Բայդենը շուտով ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում ամերիկացիների ներդրումներն ու առևտուրը արգելող հրամանագիր կստորագրի․ Պսակի

Մենք ակնկալում էինք նման քայլ Ռուսաստանի կողմից եւ պատրաստ ենք անմիջապես արձագանքել, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման հետ:

«Նախագահ Բայդենը շուտով հրաման կստորագրի, որը կարգելի ամերիկացիների նոր ներդրումները, առեւտուրը եւ ֆինանսավորումը Ուկրաինայում, այսպես կոչված, ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում, եւ այնտեղից: Այս հրամանագիրը նաեւ լիազորություն կտա պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձի նկատմամբ, ով գործունեություն կծավալի Ուկրաինայի այս շրջաններում։ Առաջիկայում Պետդեպարտամենտը եւ ֆինանսների նախարարությունը լրացուցիչ մանրամասներ կներկայացնեն։ Մենք նաեւ շուտով կհայտարարենք Ռուսաստանի կողմից իր միջազգային պարտավորությունների այսօրվա կոպիտ խախտման հետ կապված լրացուցիչ միջոցների մասին։

Որպեսզի պարզ լինի՝ խոսքը արագ եւ կոշտ տնտեսական այն միջոցների մասին չէ, որոնք մենք դաշնակիցների եւ գործընկերների հետ համաձայնեցված նախապատրաստում ենք Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքի համար:

Մենք շարունակում ենք սերտ խորհրդակցությունները դաշնակիցների եւ գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ՝ Ռուսաստանի կողմից հաջորդ քայլերի եւ սահմանին շարունակվող էսկալացիայի վերաբերյալ»,-ասել է Պսակին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը