Կարծիք

22.02.2022 09:27


Ի՞նչ է սա, եթե ոչ լիակատար և անշրջելի կապիտուլյացիա

Ի՞նչ է սա, եթե ոչ լիակատար և անշրջելի կապիտուլյացիա

Որքան էլ քպ-ականները ամեն առիթով բարձր գոռան, թե կապիտուլյացիա չի եղել, բոլորը կապուտուլյանտ են բացի իրենցից, այսօրվա իրադարձությունները ապացուցում են ճիշտ հակառակը.

-ՔՊ պատգամավորները կողմ չքվերակելով «Շուշիի հռչակագրի» դեմ բերված հայտարարությանը, միանում են թուրք-ադրբեջանական տանդեմին:

-Ադրբեջանը որոշում է կայացնում հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ:

-ՀՀ Գլխավոր Դատախազության կողմից Ադրբեջանի որոշմանը համարժեք պատասխան, իհարկե, չկա:

-Ադրբեջանի պատգամավորներին ընդունում է Ադրբեջանին պարտված, երկիրը նրանց հանձնած Փաշինյանը...

Ի՞նչ է սա, եթե ոչ լիակատար և անշրջելի կապիտուլյացիա: Այսօր հայ ազգի բարոյական ոչնչացման և ազգային արժանապատվության վերջնական նվաստացման օրն էր։

Լավ, ազգային արժանապատվությունը չգիտեք ինչ է, անհատական արժանապատվությունի՞ց էլ եք զուրկ:

Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը