Թուրքիայի ԱԳՆ-ն «անընդունելի» է անվանել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու մասին Ռուսաստանի որոշումը
Ռուսաստանի կողմից ԴԺՀ–ի և ԼԺՀ-ի ճանաչումը անընդունելի քայլ է, որը խախտում է Մինսկի համաձայնագրերը և Ուկրաինայի ամբողջականությունը: Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ։
«Այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու Ռուսաստանի Դաշնությանորոշումը, ի լրումն Մինսկի համաձայնությունների խախտման, Ուկրաինայիքաղաքական միասնության և նրա տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է: Ռուսաստանի Դաշնության որոշումն անընդունելի է, և մենք մերժում ենք այն»,-նշվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել գործել «առողջ բանականությանը համապատասխան և պահպանել միջազգայինիրավունքը»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո ուղերձով դիմել Է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր ընտրել են արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին, չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության որևէ այլ լուծում, բացի ռազմականից: Դրանից անմիջապես հետո նախագահը Կրեմլում ստորագրել է հրամանագրեր՝ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին, ինչպես նաև օգնության պայմանագրեր:
ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն հանդես են եկել այս որոշման դատապարտմամբ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am