Կարծիք

22.02.2022 10:34


Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել. դա գուցե իր կյանքում կրած ամենամեծ նվաստացումն է լինելու

Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել. դա գուցե իր կյանքում կրած ամենամեծ նվաստացումն է լինելու

Ալիևը դաժան իրավիճակում է հայտնվել։ Ռուսաստանը ճանաչեց Դոնբասի անկախությունը, վաղը առավոտյան Դուման ռատիֆիկացնելու է Դոնբասի անկախությունը, Եվրոպան ու ԱՄՆ-ն արդեն քննարկում են Ռուսաստանի դեմ սանկցիաներն ու մեկուսացումը, իսկ Ալիևը նույն օրը պետք է ստորագրի «դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը»։

Պարզ է, որ Ալիևը չգիտեր, թե ինչ է կատարվելու այդ օրը, իսկ Պուտինը գիտեր ու հենց այդ օրն է դա կազմակերպել։

Ալիևը կամ պետք է չեղարկի հանդիպումը (համապատասխան հետևանքներով հանդերձ), կամ, ըստ էության, իր այցով ողջունի Դոնբասի անկախությունն, իսկ Արցախում ռուսական բազա է տեղակայված։

Գնալու դեպքում դա գուցե իր կյանքում կրած ամենամեծ նվաստացումն է լինելու։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը