Աշխարհ

22.02.2022 16:09


Պուտինն ու Ալիևը հանդիպման ժամանակ խոսել են Արցախյան խնդրի մասին

Պուտինն ու Ալիևը հանդիպման ժամանակ խոսել են Արցախյան խնդրի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման ժամանակ անդրադարձել են Արցախյան հիմնախնդրին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կան վեճեր, շատ աշխատանք կա անելու, բայց կանենք ամեն ինչ, որպեսզի գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա։ Արդեն կան որոշակի պայմանավորվածություններ առևտրատնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման վերաբերյալ»,-նշել է Պուտինը։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը և հարևան մյուս երկրները շահագրգռված են Ղարաբաղում առևտրային և տրանսպորտային կապերի վերականգնմամբ։ Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ չնայած Ղարաբաղում խնդիրները պահպանվում են, սակայն կան որոշակի պայմանավորվածություններ տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովման համար։

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահը Ռուսաստան է մեկնել պաշտոնական այցով։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը