Աշխարհ

22.02.2022 16:26


ՌԴ-ն աջակցում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությանը․ Պուտինը` Ալիևին

ՌԴ-ն աջակցում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությանը․ Պուտինը` Ալիևին

Ռուսաստանը կողմ է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությանը և նպատակ չունի վերականգնելու Ռուսական կայսրության սահմանները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման մասին որոշումն ընդունվել է, իսկ հարցի շուրջ շահարկումներն իրենց համար անակնկալ չեն:

«Մենք Ռուսական կայսրության վերականգնման թեմայով շահարկումներ կանխատեսում էինք։ Դա չի համապատասխանում իրականությանը»,-նշել է Պուտինը։

Նա հայտարարել է, որ ՌԴ-ն աջակցում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությանը։

«Ուկրաինայի հետ կապված իրավիճակը բացառություն է այդ երկրի վրա արտաքին ազդեցության պատճառով»,-հավելել է Պուտինը:

Նշենք, որ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան փետրվարի 21-ին: Կրեմլից հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները մտադիր են ստորագրել դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, քննարկել տնտեսական և քաղաքական համագործակցության հարցեր և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև ստորագրված համաձայնագրերի իրագործումը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը