Աշխարհ

23.02.2022 18:15


Չիլիի թանգարանը Զատկի կղզու ամենահին արձանը հայրենիք կվերադարձնի

Չիլիի թանգարանը Զատկի կղզու ամենահին արձանը հայրենիք կվերադարձնի

152 տարի անց այսպես կոչված մոաին՝ ազարամյա քարե մոնոլիտ արձանը Խաղաղ օվկիանոսում գտնվող Զատկի կղզուց, Չիլիի բնական պատմության ազգային թանգարանի կողմից կվերադարձվի ռապա նուի ժողովրդին: Այս մասին իրենց պաշտոնական կայքում հայտնել են թանգարանի ներկայացուցիչները, որոնց ցուցահանդեսում արձանը ցուցադրվում էր 1878 թվականից:

Մոայ Տաուն, ինչպես նաև կոչվում է արձանը, սկսում է իր վերադարձը բարդ տեխնիկական և դիագնոստիկ գործընթացից հետո, որը երաշխավորում է կառուցվածքային ամբողջականությունը բազալտե ժայռի այս կտորի տեղափոխման ժամանակ, որն իրենից նախնիների ոգու մարմնավորում է ներկայացնում: Ներկայումս Զատկի կղզում 887 մոաի արձան կա, սակայն «Կա Հակա Հոկի Մայ Տե Տուպունայի հայրենադարձության ծրագիրը», որի նպատակը «նախնիների սուրբ մարմինները» կղզի վերադարձնելն է, ենթադրում է, որ կղզուց երբևէ դուրս բերված արձանները պետք է վերադարձվեն: Ռապա նուիների համար իրենց նախնիները, նրանց իրերը և ծիսական պարագաները կարող են նույնքան կենդանի լինել, որքան իրենց համայնքի անդամները:

Մոայ Տաուն մոնոլիտ բազալտե ժայռային քանդակ է, որը 715 կգ է կշռում և տեղադրված է 230 կգ բետոնե հարթակի վրա: Արձանը տեղափոխելու համար 116 կգ քաշով նոր մետաղական հիմք և 194 կգ կշռող հատուկ փաթեթ է պատրաստվել՝ այն պաշտպանելու համար։ Ընդհանուր 1255 կգ-ն թանգարանի երկրորդ հարկից տեղափոխվել է բեռնատարի մեջ, որն այդ ամենը հասցրել է Վալպարաիսո նավահանգստում վայրէջքի վայր, որտեղից փետրվարի 28-ին մոաին Rancagua նավով կտեղափոխվի Զատկի կղզի:

Հայրենիք վերադառնալուց հետո այս մոաին կցուցադրվի Սեբաստիան Էնգլերտի անվան մարդաբանական թանգարանում։ Ավելի վաղ ռապանույցիները Բրիտանական թանգարանին ևս խնդրել էին վերադարձնել վաղ շրջանի արձանը՝ Հոա Հաքանանաիա մոաին, որը կղզուց դուրս էր բերվել 1868 թվականին:

Այս խորագրի վերջին նյութերը