Շան բնի վրա երկնաքար է ընկել. այժմ այն վաճառվում է 300 000 դոլարով
2019 թվականի ապրիլին Ռոկի անունով գերմանական հովվաշունը, որն իր տերերի հետ ապրում է Կենտրոնական Կոստա Ռիկայում գտնվող առանձնատանը, քիչ էր մնում մահանար բնի վրա երկնաքարի ընկնելու արդյունքում: Քարն անցել էր փայտյա հատակի միջով։ Չնայած այդ պահին շունը պառկած էր բնի մեջ՝ երկնաքարը հրաշքով նրան չի դիպել:
Ընտանիքը, որի տան տարածքում ընկել է տիեզերական օբյեկտը, այժմ վաճառում է շան բունը Christie's աճուրդում։
Բնի սպասվող գինը 200-300 000 դոլար է, սակայն փետրվարի 22-ի դրությամբ ներկայացվել է 59 հայտ՝ առավելագույնը 32 000 դոլար արժեքով: Մոտ 7x7 սանտիմետր չափերով երկնաքարը նույնպես վաճառքի է հանվել՝ 60 000 դոլարով:

Աղբյուրը՝ news.am