Վիրուսաբանները խոսել են կորոնավիրուսի ևս մեկ հետևանքի մասին
Կորոնավիրուսի ևս մեկ հետևանքի մասին է հայտնի դարձել. վիրուսաբանները պարզել են, որ կորոնավիրուսով վարակվածները կորցնում են իրենց քաշը, գրում է Ura.ru-ն։
«Երբ մարդը հիվանդ է և երկար ժամանակ անկողնային ռեժիմում է, դա միշտ քաշի կորստի է հանգեցնում»,-ասել է վարակաբան Նիկոլայ Մալիշևը:
Սակայն նա պարզաբանել է, որ օրգանիզմը հիմնականում կորցնում է մկանային զանգվածն ու ջուրը, այլ ոչ թե ճարպը։
«Այնպես որ, կորոնավիրուս առաջարկել որպես նիհարելու լավ միջոց, չի ստացվի»,-հավելել է Մալիշևը:
Նրա հետ համաձայնվել է վիրուսաբան, պրոֆեսոր Պյոտր Չումակովը ։ Նրա խոսքով` երբ մարդիկ ծանր հիվանդանում են, և նրանց մոտ ջերմաստիճանը բարձրանում է, 2-3 օրում հնարավոր է 7 կիլոգրամ նիհարել:
Վիրուսաբանները խոսել են կորոնավիրուսի ևս մեկ հետևանքի մասին