Աշխարհ

24.02.2022 10:52


ՌԴ-ն հարվածներ է հասցնում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին, ոչ թե քաղաքներին. ՌԴ ՊՆ

ՌԴ-ն հարվածներ է հասցնում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին, ոչ թե քաղաքներին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, օդային կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«Գերճշգրիտ սպառազինության միջոցներով շարքից դուրս են բերվում Ուկրաինայի զինված ուժերի ավիացիան, ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավերը»,-նշում է գործակալությունը։

ՌԴ ՊՆ-ն վստահեցնում է, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։

Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը