Աշխարհ

24.02.2022 13:12


Վրաստանում կորոնավիրուսի 8 455 նոր դեպք է բացահայտվել

Վրաստանում կորոնավիրուսի 8 455 նոր դեպք է բացահայտվել

Փետրվարի 24-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8 455 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 18 206 մարդ, մահացել է 41 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 584 454, այստեղից ապաքինվել է 1 447 969 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 022:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 36 918 փորձարկում, այդ թվում 22 936-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 982-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 22.9% է, վերջին 14 օրվանը՝ 29.17%, վերջին 7 օրվանը՝ 26.71%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 808 278 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2 901 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 7 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 096 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 781 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը