Աշխարհ

24.02.2022 13:44


Ուկրաինայի Ազգային բանկը սահմանափակել է պատերազմի ժամանակ գումարի կանխիկացումը

Ուկրաինայի Ազգային բանկը սահմանափակել է պատերազմի ժամանակ գումարի կանխիկացումը

Ազգային բանկը գրանցել է գրիվնայի փոխարժեքը նկատմամբ գրանցել է 29,25 գրիվնա մեկ դոլարի համար մակարդակում և սահմանափակել է օրական 100 հազար գրիվնա գումարի կանխիկացումը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար, Կիրիլ Շեվչենկոն, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»։

Ազգային բանկը փետրվարի 24-ին գրանցել է փոխարժեքը պաշտոնական փոխարժեքի մակարդակում, այսինքն 29,25 գրիվնա մեկ դոլարի համար։

Բացի այդ կարգավորիչը դադարեցնում է արժութային շուկայի աշխատանքը, բացի արտարժույթի վաճառքի գործառնություններից։

Կանխիկացումը սահմանափակվում է օրական մինչև 100 000 գրիվնա՝ առանց հաշվի առնելու աշխատավարձի և սոցիալական վճարումները: Դա չի վերաբերում կառավարության զորահավաքային պլանների կատարումն ապահովող ձեռնարկություններին և հիմնարկներին։

Արգելվում է օտարերկրյա արժույթով հաճախորդների հաշիվներից կանխիկ դրամական միջոցների տրամադրումը, բացի կառավարության խնդիրների կատարումն ապահովող հիմնարկներից։

Մտցվում է անդրսահմանային արժութային վճարումների իրականացման մորատորիում՝ նույն բացառություններով։ Ուկրաինայի Ազգային բանկը նաև դադարեցնում է ռուսաստանցիների հաշիվներով կատարվող գործարքները։ Էլեկտրոնային փող թողարկող բանկերը դադարեցնում են դրանց թողարկումն ու շրջանառությունը։

Բանկերն ապահովում են բաժանմունքների անխափան աշխատանքը, եթե չկան մարդկանց կյանքի և առողջության սպառնալիքներ։ Անխափան ռեժիմով ապահովվում է չհրկիզվող պահարանների հասանելիությունը։

Անկանխիկ հաշվարկները չեն սահմանափակվում, բանկոմատներն ապահովվում են կանխիկ դրամով՝ առանց սահմանափակումների։ Ուկրաինայի Ազգային բանկը իրականացնում է բանկերի բլանկային վերաֆինանսավորում՝ աջակցելու համար առանց սահմանափակումների իրացվելիությանը՝ 1 տարվա գումարով՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։

Կառավարության վճարումները կատարվում են առանց սահմանափակումների։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը