Աշխարհ

24.02.2022 17:36


ՆԱՏՕ-ն չի պլանավորում զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում

ՆԱՏՕ-ն չի պլանավորում զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում

Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժեր չկան և այնտեղ նրանց տեղափոխելու ծրագրեր նույնպես չկան։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով Բրյուսելում մշտական ներկայացուցիչների նիստի արդյունքները։

«Մենք աջակցում ենք Ուկրաինային, սակայն անվտանգության ամուր երաշխիքներ ենք տրամադրում միայն ՆԱՏՕ–ի դաշնակիցներին»,-ասել է նա, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Փետրվարի 24-ին, վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի Ժողովրդական Հանրապետությունը դիմել է Ռուսաստանին` օգնության խնդրանքով:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի Զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: Նախարարությունում վստահեցրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը