Աշխարհ

24.02.2022 17:49


ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ուկրաինացի սահմանապահներ տասնյակներով անցնում են ռուսական կողմ

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ուկրաինացի սահմանապահներ տասնյակներով անցնում են ռուսական կողմ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստան են գալիս ուկրաինացի սահմանապահներ, որոնք հրաժարվում են շարունակել ծառայությունն Ուկրաինայում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Թողնելով ծառայության վայրը ուկրաինացի սահմանապահները ժամանում են Ռուսաստանի տարածք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հատուկ ծառայությունների տվյալներով, ժամը 11.15-ին Բրյանսկի մարզում Տրեոբորտնոյե անցակետ են ժամանել Ուկրաինայի սահմանապահ ծառայության 26 զինծառայողներ, իսկ 12.10-ին ևս 16-ը ժամանել են Ղրիմի Ջանկոյ անցակետ: ԱԴՀ-ի տեղեկատվության համաձայն, մոսկվայի ժամանակով 13.00-ին ուկրաինացի սահմանապահները լքել են ռուս-ուկրաինական սահմանի բոլոր ստորաբաժանումները:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը