Աշխարհ

24.02.2022 17:52


Պեսկովը նշել է Ուկրաինայի ապառազմականացման հարցով ՌԴ հատուկ գործողության ժամկետները

Պեսկովը նշել է Ուկրաինայի ապառազմականացման հարցով ՌԴ հատուկ գործողության ժամկետները

Ուկրաինայի ապառազմականացման ՌԴ հատուկ գործողության ժամկետը կորոշվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից և կախված կլինի դրա արդյունավետությունից, նպատակահարմարությունից:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մեկնաբանելով գործողության նպատակը՝ Պեսկովը հայտարարել է, որ դա Ուկրաինայի ապաազգայնականացումն է, ինչպես նաև Կիևի ռազմական ներուժի չեզոքացումը։

«Այն ենթադրում է, որ իրականում պետք է ազատագրել Ուկրաինան նացիստներից, ինչպես նաև պրոնացիստական տրամադրվածություն ունեցող մարդկանցից և գաղափարախոսությունից»,-ասել է Պեսկովը՝ լրագրողների համար բացատրելով «ապաազգայնականացում» տերմինը:

Նա հավելել է, որ գործողությունը, որն իրականացնում է Ռուսաստանը, ունի իր նպատակները, և դրանց պետք է հասնեն:

«Բոլոր որոշումները ընդունված են և նպատակները կիրականացվեն»,-ասել է Պեսկովը:

Ընդ որում, նա հնարավոր է համարել, որ Պուտինի և Զելենսկու բանակցությունները հնարավոր են, եթե Ուկրաինան պատրաստ լինի խոսել անվտանգության ոլորտում Մոսկվայի մտահոգությունների մասին:

Փետրվարի 24-ին, վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ. Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին` օգնության խնդրանքով:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը լինելու է Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա: Նա կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի քաղաքներին հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում, ու որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը