Այսօր Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը կրկին հանդիպում են։ Ի՞նչ են քննարկելու՝ հայտնի չէ։ Նույնիսկ հայտնի չէ, թե ինչ են քննարկել իրենց առաջին հանդիպման ժամանակ՝ Մոսկվայում։ Հանդիպման մասին մամուլի հաղորդագրությունից բանակցությունների բուն նյութի վերաբերյալ որևէ եզրակացություն անել հնարավոր չէր։ Հստակ էր, որ երկու կողմերը համաձայնեցրել էին հաղորդագրության տեքստը, համաձայնել էին, որ հանդիպումն անցել էր «դրական և կառուցողական» մթնոլորտում։
Հարցս կարող է պարադոքսալ թվալ, բայց արդյո՞ք էական է, թե ինչի շուրջ են բանակցում Ռուբինյանն ու Քըլըչը։ Կարծում եմ՝ ինչ-որ տեխնիկական մանր-մունր մանրամասներ են համաձայնեցնում։ Հիշո՞ւմ եք սովետական հայտնի կատակերգությունը՝ «ամեն ինչ գողացել են ձեզանից առաջ»։ Ամեն ինչ արդեն բանակցած և պայմանավորված է։ Չեմ բացառում, որ նույնիսկ Հայաստանն էլ չի բանակցել․ մեր փոխարեն բանակցել ու որոշում են կայացրել։ Էրդողանն ինքն էր ամիսներ առաջ հայտարարել, որ իրենք Հայաստանից դրական ազդակներ են ստացել, և այդ հարցը քննարկելու էր ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Ի դեպ, այս հայտարարությունն Էրդողանն արել է իր հայտնի մամուլի ասուլիսից մի քանի օր անց, իսկ ասուլիսի ժամանակ նա շարադրել էր թուրքական նախապայմանները։ Այդ նախապայմանները հայտնի էին դեռևս հայ-թուրքական չարաբաստիկ «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակներից․
Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերից հրաժարում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։
Դրանց ավելացել էր ևս մեկը՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող, նույնն է թե՝ Թուրքիան թյուրքական աշխարհին կապող ցամաքային միջանցքի տրամադրում։
Իր հայտնի նախապայմաններն Էրդողանը հրապարակեց 2021 թվականի սեպտեմբերի 18-ին ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մեկնելուց առաջ։ Նրա այս հայտարարությանը մի ուշագրավ դեպք էր նախորդել․ սեպտեմբերի 8-9-ը Փաշինյանը Վրաստանում էր։ Այցի երկրորդ օրը նա այցելեց Բաթում և, ըստ մամուլի հրապարակումների, մի քանի ժամով անհետացավ։ Հետո կարծիք հնչեցվեց, որ, վրացական կողմի միջնորդությամբ, հանդիպել է Թուրքիայի ներկայացուցիչների հետ։ Հավանաբար, հենց սեպտեմբերի 9-ին էր խնդրել Էրդողանի հետ հանդիպում կազմակերպել։ Էրդողանն էլ գաղտնի խնդրանքին հրապարակավ էր պատասխանել, հանդիպման համար նախապայմաններ առաջադրել։
Փորձենք հասկանալ՝ արդյո՞ք Հայաստանը բավարարեց այս նախապայմանները, որպեսզի «բարձրագույն մակարդակում» հանդիպումը կայանա։
Առաջին «դրական ազդակներից» անմիջապես հետո ՀՀ իշխանությունները բազմապատկված ջանասիրությամբ սկսեցին խոսել «խաղաղության դարաշրջանի» և «նոր հնարավորությունների մասին»։ Փաշինյանը, որը դեռևս 2021 թվականի ընտրարշավի ժամանակ էր խոսում Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման մասին, եռակի ջանասիրությամբ գործի անցավ։ Հետաքրքիր ռազմավարություն էին նրան խորհուրդ տվել՝ նախ խոսել սահմանի բացման տնտեսական հրաշափառ հետևանքների մասին։ Փաշինյանն ու նրա թիմը գործի անցան։ Առանց որևէ տնտեսական հիմնավորման, որևէ ծանրակշիռ վերլուծության՝ նրանք ազգի քաղքենի հատվածի՝ հույսով լի հայացքն ուղղեցին դեպի Թուրքիա։ Պետական բյուրոկրատիայի և ՔՊ-ական ու նրանց արբանյակ քաղաքական շրջանակների այս քարոզարշավին միացան նաև իշխանությունների հետ սերտաճած և այլևս իշխանության մաս կազմող օլիգարխները։ Երբ «բարեկեցության ցեցը» բուն դրեց քաղքենի ուղեղներում, փաշինյանական ծանր հրետանին անցավ հիմնական գործին՝
ապացուցել, որ Հայաստանի որևէ իշխանություն երբեք հարցականի տակ չի դրել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը (առանց նշելու, որ, դրանով հանդերձ, որևէ իշխանություն Սովետական Միության փլուզումից հետո ձևավորված status quo-ն չի փոխել), իրենք չեն հրաժարվում Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, իսկ Ցեղասպանության հետևանքների մասին թող Սփյուռքում գործող դաշնակցական կառույցները մտածեն։ Առաջին կետի ուղերձը պարզ է․ եթե Հայաստանն անկախության վերականգնումից հետո երբեք Թուրքիային տարածքային պահանջ չի ներկայացրել, ինչո՞ւ հիմա, երբ բացվել է խաղաղության լուսավոր դարաշրջանը, ինքը պետք է ներկայացնի։ Դա կհանգեցնի պատերազմի ու զոհերի, իսկ ինքը խաղաղություն հաստատելու մանդատ է ժողովրդից ստացել։
Եթե առաջին կետով ամեն ինչ պարզ է, երկրորդ կետով նա խորամանկում է։ Կառավարության ծրագրում սևով սպիտակի վրա գրված է․ «Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։ Մի՞թե ակնհայտ չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը կլարվեն, եթե Հայաստանի իշխանությունները ձգտեն ընդլայնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ու միջազգային կազմակերպությունների ցուցակը։ Նույնիսկ իմաստ էլ չունի մտածել, թե որքա՜ն կլարվեն, եթե, ճանաչումից բացի, հանկարծ խոսք գնա փոխհատուցման մասին։ Փաշինյանը դրան չի գնա, ժողովուրդը նրան խաղաղության մանդատ է տվել։
Սակայն թուրքերն ու ադրբեջանցիները մի հոգի են երկու մարմնում։ Թուրքիան իր պահաջների մեջ չէր կարող չներառել նաև ադրբեջանական պահանջները։ Իսկ Ադրբեջանի պահանջը մեկն է՝ ճանաչել իր տարածքային ամբողջականությունը։ Այս հարցում էլ Փաշինյանը հստակ ուղերձներ է հղել՝ Արցախը դեռ 92 թվականից էր կորցրել Ադրբեջանից դուրս լինելու՝ նույնիսկ տեսական հնարավորությունը։ Ինքն այդ ազգադավ մոտեցման հետ համաձայն չէր, փորձեց զենքով Արցախը դարձնել Հայաստան, բայց դե նախկինները երկրի ու բանակի հերն այնպես էին անիծել, որ ինքն ի՞նչ մեղք ունի, որ չստացվեց։ Նույնիսկ պետք է իրեն շնորհակալություն հայտնենք, չէ՞ որ ավելի վատ էլ կարող էր լինել։ Փաշինյանն, իհարկե է չի բացատրում, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանը 1992 թվականի փետրվարի 18-ին (ԱՊՀ-ին Հայաստանի միանալու օրը) ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Շուշին ազատագրվում է նույն թվականի մայիսի 8-ին։ Նա մոռանում է, որ Ադրբեջանն անդամակցեց ԱՊՀ-ին 1993 թվականին, հետևաբար՝ 1992-ին ԱՊՀ անդամ չէր և չէր մտնում այն երկրների «ցուցակի» մեջ, որոնց տարածքային ամբողջականությունը Հայաստանը ճանաչեց՝ անդամակցելով ՀԱՊԿ-ին։ Նա նաև չի էլ փորձում բացատրել, թե աշխարհի հզորների միջնորդությամբ 20 տարի Արցախի հարցի շուրջ բանակցություններում ի՞նչ էր քննարկվում, եթե Հայաստանը ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Կամ՝ եթե Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեց 92-ին, ինչպե՞ս ստացվեց, որ դրանից 24 տարի հետո՝ 2016-ին, Արցախը կորցրեց Ադրբեջանից դուրս լինելու հնարավորությունը։ Փաշինյանը դա չի բացատրում, քաղքենիների հայացքը դեգերում է դատարկ սառնարանի ու թուրքական սահմանի միջև, իսկ նրանք, ովքեր այս հարցը բարձրացնում են՝ նախկին են, մերժված, կոռումպացված կամ էլիտա են (հիշենք «էլիտար բունտի» մասին նրա գլուխգործոցը)։
Հայաստանի Հանրապետության սահմանների մասին թեմա ընդհանրապես չկա։ Փաշինյանը, որը դեռևս 2021-ի նոյեմբերի սկզբներին ընդունում էր հրետակոծության տակ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու տարբերակը, նոյեմբերի 16-ին Իշխանասարի վրա ադրբեջանական հարձակումից անմիջապես հետո փոխեց իր կարծիքը։ Հայ-ադրբեջանական պետական սահմանն անցնելու է Սովետական Միության գծած սահմանով։ Թուրքերի ու ադրբեջանցիների այս մի պահանջը նույնպես կատարվեց։ Մնացածը տեխնիկական հարցեր են։ Չէ՞ որ Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանն էլ դեռ ամբոջովին սահմանազատված և սահմանագծված չէ։ Բայց Թուրքիան ու Ադրբեջանը ստացան իրենց ուզածը՝ սովետի գծած սահմանը չի փոփոխվի։ Երևանից Իրան ու Վրաստան գնալու համար հայերը պետք է անցնեն Ադրբեջանի տարածքով․․․
Եվ, վերջապես, անդրադառնանք «Զանգեզուրի միջանցքին»։ ՀՀ իշխանությունները խոսում են, որ իրենք միջանցք չեն տա, ճանապարհ կտան։ Գեղեցիկ և հայրենասիրական է հնչում։ Սակայն Փաշինյանն ու նրա թիմը չեն էլ փորձում մեկնաբանել, թե ի՞նչն է սովորական ճանապարհը տարբերակում միջանցքից։ Խոսում են ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունից ու մոռանում, որ իրենք այդ ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվել են դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ Փաշինյանը համաձայնեց, որ «Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողությունն իրականացնեն ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության օրգանները»։ Հիմա ինչո՞ւ են աղմկում։
Այնպես որ՝ բանակցելու որևէ սկզբունքային հարց այլևս չի մնացել։ Ռուբինյանն ու Քըլըչը կհանդիպեն Վիեննայում, սուրճ կխմեն (Վիեննայում հիանալի սուրճ են մատուցում), կզրուցեն դեսից-դենից, միմյանց ձեռք կսեղմեն ու կվերադառնան՝ ամեն մեկն իր գործին։ Նրանք բանակցելու բան չունեն։ Եվ, իսկապես, ինչո՞ւ բանակցեն, եթե Թուրքիայի բոլոր պահանջ-նախապայմաններին Փաշինյանն արդեն համաձայնել է…
Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Բանակցությունների իմիտացիա
Այսօր Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը կրկին հանդիպում են։ Ի՞նչ են քննարկելու՝ հայտնի չէ։ Նույնիսկ հայտնի չէ, թե ինչ են քննարկել իրենց առաջին հանդիպման ժամանակ՝ Մոսկվայում։ Հանդիպման մասին մամուլի հաղորդագրությունից բանակցությունների բուն նյութի վերաբերյալ որևէ եզրակացություն անել հնարավոր չէր։ Հստակ էր, որ երկու կողմերը համաձայնեցրել էին հաղորդագրության տեքստը, համաձայնել էին, որ հանդիպումն անցել էր «դրական և կառուցողական» մթնոլորտում։
Հարցս կարող է պարադոքսալ թվալ, բայց արդյո՞ք էական է, թե ինչի շուրջ են բանակցում Ռուբինյանն ու Քըլըչը։ Կարծում եմ՝ ինչ-որ տեխնիկական մանր-մունր մանրամասներ են համաձայնեցնում։ Հիշո՞ւմ եք սովետական հայտնի կատակերգությունը՝ «ամեն ինչ գողացել են ձեզանից առաջ»։ Ամեն ինչ արդեն բանակցած և պայմանավորված է։ Չեմ բացառում, որ նույնիսկ Հայաստանն էլ չի բանակցել․ մեր փոխարեն բանակցել ու որոշում են կայացրել։ Էրդողանն ինքն էր ամիսներ առաջ հայտարարել, որ իրենք Հայաստանից դրական ազդակներ են ստացել, և այդ հարցը քննարկելու էր ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Ի դեպ, այս հայտարարությունն Էրդողանն արել է իր հայտնի մամուլի ասուլիսից մի քանի օր անց, իսկ ասուլիսի ժամանակ նա շարադրել էր թուրքական նախապայմանները։ Այդ նախապայմանները հայտնի էին դեռևս հայ-թուրքական չարաբաստիկ «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակներից․
Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում,
Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերից հրաժարում,
Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։
Դրանց ավելացել էր ևս մեկը՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող, նույնն է թե՝ Թուրքիան թյուրքական աշխարհին կապող ցամաքային միջանցքի տրամադրում։
Իր հայտնի նախապայմաններն Էրդողանը հրապարակեց 2021 թվականի սեպտեմբերի 18-ին ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մեկնելուց առաջ։ Նրա այս հայտարարությանը մի ուշագրավ դեպք էր նախորդել․ սեպտեմբերի 8-9-ը Փաշինյանը Վրաստանում էր։ Այցի երկրորդ օրը նա այցելեց Բաթում և, ըստ մամուլի հրապարակումների, մի քանի ժամով անհետացավ։ Հետո կարծիք հնչեցվեց, որ, վրացական կողմի միջնորդությամբ, հանդիպել է Թուրքիայի ներկայացուցիչների հետ։ Հավանաբար, հենց սեպտեմբերի 9-ին էր խնդրել Էրդողանի հետ հանդիպում կազմակերպել։ Էրդողանն էլ գաղտնի խնդրանքին հրապարակավ էր պատասխանել, հանդիպման համար նախապայմաններ առաջադրել։
Փորձենք հասկանալ՝ արդյո՞ք Հայաստանը բավարարեց այս նախապայմանները, որպեսզի «բարձրագույն մակարդակում» հանդիպումը կայանա։
Առաջին «դրական ազդակներից» անմիջապես հետո ՀՀ իշխանությունները բազմապատկված ջանասիրությամբ սկսեցին խոսել «խաղաղության դարաշրջանի» և «նոր հնարավորությունների մասին»։ Փաշինյանը, որը դեռևս 2021 թվականի ընտրարշավի ժամանակ էր խոսում Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման մասին, եռակի ջանասիրությամբ գործի անցավ։ Հետաքրքիր ռազմավարություն էին նրան խորհուրդ տվել՝ նախ խոսել սահմանի բացման տնտեսական հրաշափառ հետևանքների մասին։ Փաշինյանն ու նրա թիմը գործի անցան։ Առանց որևէ տնտեսական հիմնավորման, որևէ ծանրակշիռ վերլուծության՝ նրանք ազգի քաղքենի հատվածի՝ հույսով լի հայացքն ուղղեցին դեպի Թուրքիա։ Պետական բյուրոկրատիայի և ՔՊ-ական ու նրանց արբանյակ քաղաքական շրջանակների այս քարոզարշավին միացան նաև իշխանությունների հետ սերտաճած և այլևս իշխանության մաս կազմող օլիգարխները։ Երբ «բարեկեցության ցեցը» բուն դրեց քաղքենի ուղեղներում, փաշինյանական ծանր հրետանին անցավ հիմնական գործին՝
ապացուցել, որ Հայաստանի որևէ իշխանություն երբեք հարցականի տակ չի դրել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը (առանց նշելու, որ, դրանով հանդերձ, որևէ իշխանություն Սովետական Միության փլուզումից հետո ձևավորված status quo-ն չի փոխել),
իրենք չեն հրաժարվում Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, իսկ Ցեղասպանության հետևանքների մասին թող Սփյուռքում գործող դաշնակցական կառույցները մտածեն։
Առաջին կետի ուղերձը պարզ է․ եթե Հայաստանն անկախության վերականգնումից հետո երբեք Թուրքիային տարածքային պահանջ չի ներկայացրել, ինչո՞ւ հիմա, երբ բացվել է խաղաղության լուսավոր դարաշրջանը, ինքը պետք է ներկայացնի։ Դա կհանգեցնի պատերազմի ու զոհերի, իսկ ինքը խաղաղություն հաստատելու մանդատ է ժողովրդից ստացել։