Չինաստանի բոլոր խոշոր քաղաքներում գործարկվել է ռոբոտաքսիի ծառայությունը
Չինաստանի առաջատար որոնողական Baidu-ն երկրի խոշորագույն մետրոպոլիսների տարածքներում գործարկել է Apollo Go ռոբոտաքսիի ծառայությունը, այդ թվում՝ 13 միլիոն բնակչություն ունեցող Նանշան թաղամասում (Շենչժեն), ինչպես նաև Պեկինում, Գուանչժոուում և Շանհայում, հայտնում է Techcult-ը:
Ծառայությունը նախ հասանելի կլինի հատուկ Baidu Apollo Go հավելվածի միջոցով, որը տարածվում է 50 կայաններում, որոնք ընդգրկում են Շենչժենի ամենածանրաբեռնված տրանսպորտային զարկերակներն 09:00-ից մինչև 17:00-ն:
Մինչև 2025 թվականը Baidu-ն մտադիր է ընդգրկել ընդհանուր 65 քաղաք, իսկ մինչև 2030 թվականը՝ արդեն մոտ հարյուր քաղաք։ Այս դեպքում մենաշնորհի մասին խոսելն ավելորդ է, քանի որ Baidu-ն մի քանի լուրջ մրցակից ունի, մասնավորապես՝ Auto X-ը, որն ինքնակառավարվող ավտոմեքենաներով զբոսանքներ է առաջարկում:
ԱՄՆ-ում նման ծառայություններ են մատուցում Waymo One-ը և GM Cruise-ը: Սակայն սպասարկման ծավալով Baidu-ն շատ առաջ է դրանցից։ Ամբողջ հարցն այն է՝ արդյո՞ք չինական որոնողական համակարգը կկարողանա պահպանել առաջատարությունն իր համար նոր շուկայում:

Աղբյուրը՝ news.am