Լրահոս

25.02.2022 11:37


23 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 572 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

23 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 572 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում փետրվարի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 572 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 418792 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2884327 վերջին մեկ օրում` 4642 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 10535 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1022-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 399241 անձ` վերջին մեկ օրում 1571 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 8413 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1603 է:

Այս խորագրի վերջին նյութերը