ԵԱՏՄ սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները ռեկորդներ են սահմանել. Միշուստին
Այսօրվա հանդիպումը լավագույն ապացույցն է այն բանի, որ ցանկացած իրավիճակում մենք միասին ենք ու միասնաբար ձգտում ենք ամրապնդել մեր համագործակցությունը` բոլոր ուղղություններով, չնայած արտաքին ճնշումներին ու արևմտյան երկրների` մեզ բաժանելու փորձերին։
Այսօր նման հայտարարություն է արել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Ղազախաստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
Անդրադառնալով ԵԱՏՄ համագործակցության տնտեսական ցուցանիշներին` Միշուստինը հայտնեց, որ 2021թ-ին սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները ռեկորդային են եղել։
«Մասնավորապես` հունվար-նոյեմբերի ամիսներին մոտեցել է ՀՆԱ-ի 4.5 տոկոսին, անդամ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 1/3-ով, միութենական արտահանման ցուցանիշը` 42.5 տոկոսով»,-ասաց ՌԴ վարչապետը` հավելելով, որ ներկայացված ցուցանիշները գերազանցում են նախահամավարակային` 2019թ-ի ցուցանիշները։
Նրա խոսքով` ԵԱՏՄ ներքին առևտուրը 2019-ի համեմատ աճել է 18 տոկոսով, ներքինը` 12.6 տոկոսով։
Ապօրինի ներկրումների ու ապրանքաշրջանառության դեմ պայքարի նպատակով ՌԴ վարչապետը կարևորեց արտադրողից մինչև վերջնական սպառող շղթայի նկատմամբ հսկողություն սահմանելը, ինչպես նաև միասնական թվային համակարգի շահագործումը։
Որպես հաջողված օրինակ` Միշուստինը նշեց «Ճամփորդիր առանց COVID-ի» հավելվածի իրացումը։
«Նմանօրինակ թվային լուծումները հարմար ու պահանջարկված են և պետք է տեղափոխվեն նաև այլ բնագավառներ»,-ասաց նա։
Միխայիլ Միշուստինն արձանագրեց նաև, որ ԵԱՏՄ-ն նաև կանաչ տնտեսության զարգացման մեծ պոտենցիալ ունի, որի համար անհրաժեշտ է հնարավորինս արագ ընդունել այդ բնագավառը կանոնակարգող միասնական չափորոշիչներ։
Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն անցկացվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
ԵԱՏՄ սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները ռեկորդներ են սահմանել. Միշուստին
Այսօրվա հանդիպումը լավագույն ապացույցն է այն բանի, որ ցանկացած իրավիճակում մենք միասին ենք ու միասնաբար ձգտում ենք ամրապնդել մեր համագործակցությունը` բոլոր ուղղություններով, չնայած արտաքին ճնշումներին ու արևմտյան երկրների` մեզ բաժանելու փորձերին։
Այսօր նման հայտարարություն է արել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Ղազախաստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
Անդրադառնալով ԵԱՏՄ համագործակցության տնտեսական ցուցանիշներին` Միշուստինը հայտնեց, որ 2021թ-ին սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները ռեկորդային են եղել։
Նրա խոսքով` ԵԱՏՄ ներքին առևտուրը 2019-ի համեմատ աճել է 18 տոկոսով, ներքինը` 12.6 տոկոսով։
Ապօրինի ներկրումների ու ապրանքաշրջանառության դեմ պայքարի նպատակով ՌԴ վարչապետը կարևորեց արտադրողից մինչև վերջնական սպառող շղթայի նկատմամբ հսկողություն սահմանելը, ինչպես նաև միասնական թվային համակարգի շահագործումը։
Որպես հաջողված օրինակ` Միշուստինը նշեց «Ճամփորդիր առանց COVID-ի» հավելվածի իրացումը։
Միխայիլ Միշուստինն արձանագրեց նաև, որ ԵԱՏՄ-ն նաև կանաչ տնտեսության զարգացման մեծ պոտենցիալ ունի, որի համար անհրաժեշտ է հնարավորինս արագ ընդունել այդ բնագավառը կանոնակարգող միասնական չափորոշիչներ։
Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն անցկացվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am