Գիտնականները հաստատել են թրոմբոզի առաջացման վտանգը AstraZeneca-ով պատվաստվելուց հետո
Կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության արտադրության պատվաստանյութը մեծացնում է թրոմբոզի մեկ տեսակի առաջացման վտանգը։ Այսպիսի եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները, որոնց նոր հետազոտությունը հրապարակվել է PLoS Medicine ամսագրում։
Գիտնականներն ուսումնասիրել են 21 մլն անգլիացիների, որոնք ստացել էին պատվաստանյութի երկու դեղաչափ 2020թ. դեկտեմբեր-2021թ. մարտ ընթացքում։ Դրանից հետո մասնագետները ստացված տեղեկությունը համեմատել են չպատվաստված բրիտանացիների տվյալների, ինչպես նաև մինչև համավարակի սկսվելը թրոմբոզներով հիվանդացության վիճակագրության հետ։
Այդ բոլոր տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ անոթների խցանման և թրոմբոցիտոպենիայի առաջացման վտանգը սպառնում է միայն տարեց մարդկանց։ Բացի այդ, AstraZeneca պատվաստանյութը կարող է առաջացնել թրոմբոզի միայն մեկ տեսակ։ Այդ տեսակն ախտահարում է ներգանգային երակները։ Ինչպես ցույց են տվել հետազոտության արդյունքները, այս դեղամիջոցով պատվաստվելը բարձրացրել է գլխի անոթներում թրոմբոզի առաջացման հավանականությունը մոտ2,2 անգամ։ Նման խնդիր չի հայտնաբերվել չպատվաստված մարդկանց մոտ, խնդիրը չի նկատվել նաև Pfizer պատվաստանյութի օգտագործման պարագայում։
Գիտնականները հաստատել են թրոմբոզի առաջացման վտանգը AstraZeneca-ով պատվաստվելուց հետո
Կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության արտադրության պատվաստանյութը մեծացնում է թրոմբոզի մեկ տեսակի առաջացման վտանգը։ Այսպիսի եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները, որոնց նոր հետազոտությունը հրապարակվել է PLoS Medicine ամսագրում։
Գիտնականներն ուսումնասիրել են 21 մլն անգլիացիների, որոնք ստացել էին պատվաստանյութի երկու դեղաչափ 2020թ. դեկտեմբեր-2021թ. մարտ ընթացքում։ Դրանից հետո մասնագետները ստացված տեղեկությունը համեմատել են չպատվաստված բրիտանացիների տվյալների, ինչպես նաև մինչև համավարակի սկսվելը թրոմբոզներով հիվանդացության վիճակագրության հետ։
Այդ բոլոր տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ անոթների խցանման և թրոմբոցիտոպենիայի առաջացման վտանգը սպառնում է միայն տարեց մարդկանց։ Բացի այդ, AstraZeneca պատվաստանյութը կարող է առաջացնել թրոմբոզի միայն մեկ տեսակ։ Այդ տեսակն ախտահարում է ներգանգային երակները։ Ինչպես ցույց են տվել հետազոտության արդյունքները, այս դեղամիջոցով պատվաստվելը բարձրացրել է գլխի անոթներում թրոմբոզի առաջացման հավանականությունը մոտ 2,2 անգամ։ Նման խնդիր չի հայտնաբերվել չպատվաստված մարդկանց մոտ, խնդիրը չի նկատվել նաև Pfizer պատվաստանյութի օգտագործման պարագայում։
Աղբյուրը՝ med.news.am