Աշխարհ

25.02.2022 14:59


Միջազգային հանրությունը համերաշխորեն հերքում է ակնհայտ ցեղասպանության փաստը. Լավրով

Միջազգային հանրությունը համերաշխորեն հերքում է ակնհայտ ցեղասպանության փաստը. Լավրով

Միջազգային հանրությունը համերաշխորեն հերքում է Ուկրաինայում ակնհայտ ցեղասպանության փաստը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ԱԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Բանակցությունների սկզբում Լավրովին են փոխանցել «Դոնբասի գնդակահարված մանկությունը» գիրքը, որում, հեղինակների խոսքով, հավաքված են ոչ միայն տարածաշրջանի երեխաների դեմ հանցագործությունների վկայությունները, այլև պատմվում է ռազմաճակատում նրանց կյանքի մասին:

«Կարևորը, որ գիրքը ոչ թե մենք ունենանք, այլ, այսպես կոչված, միջազգային հանրության ներկայացուցիչները, որոնք այժմ համերաշխորեն, համաչափ ժխտում են, որ Ուկրաինայում ցեղասպանության ակնհայտ արտահայտում է կատարվում»,-ասել է Լավրովը։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:

Նախարարությունից վստահեցրին, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը