Աշխարհ

26.02.2022 16:19


Հայտնի են Եվրոպայի ամենակեղտոտ քաղաքները

Հայտնի են Եվրոպայի ամենակեղտոտ քաղաքները

Եվրոպական քաղաքները պետք է շտապ կրճատեն տրանսպորտից ածխածնի արտանետումները՝ իրենց կլիմայական նպատակներին հասնելու համար, որոնք մինչև 2030 թվականը կանաչ տրանսպորտային համակարգին անցում են ներառում, ասվում է CleanCities ընկերության հետազոտության մեջ:

Վերլուծված 36 եվրոպական քաղաքներից ոչ մեկը բավարար մոտ չէ մինչև նպատակային ամսաթիվը տրանսպորտային ոլորտում ածխածնային չեզոքության հասնելուն: Վարկանիշը կազմելիս ընկերությունը հաշվի է առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ճանապարհային անվտանգությունը հետիոտների համար, էկոլոգիապես մաքուր տրանսպորտի հասանելիությունը և օդի որակը: Տրանսպորտային արտանետումների կրճատման հարցում ամենահաջողակը Օսլոն է, որին հաջորդում են Ամստերդամը և Հելսինկին:

Տրանսպորտի արտանետումների առումով ամենակեղտոտ քաղաքների թվում հետազոտողները նշել են Նեապոլն ու Կրակովը, ընդ որում, լեհական քաղաքն ավելի ցածր տեղում է վարկանիշում՝ մասամբ խցանումների հետ կապված խնդիրների պատճառով: 5-րդ և 12-րդ տեղերում են հայտնվել Փարիզի և Լոնդոնի ֆինանսական կենտրոնները։ «Սա պետք է ահազանգ լինի քաղաքային իշխանությունների համար։ Ճիշտ ուղու վրա չեն նույնիսկ լավագույն քաղաքները»,-ասել է CleanCities արշավի տնօրեն Բարբարա Ստոլը:

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ քաղաքային տարածքներին բաժին է ընկնում Եվրամիության տրանսպորտի արտանետումների ավելի քան մեկ հինգերորդը: ԵՄ-ն պետք է առաջնահերթություն տա այս հատվածից արտանետումների կրճատմանը՝ մինչև 2050 թվականն ածխածնային չեզոքության հասնելու համար:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը