Աշխարհ

26.02.2022 18:20


Samsung-ի 100 միլիոն սմարթֆոններում ճակատագրական սխալ է հայտնաբերվել

Samsung-ի 100 միլիոն սմարթֆոններում ճակատագրական սխալ է հայտնաբերվել

Իսրայելցի հետազոտողները տասնյակ միլիոնավոր Samsung սմարթֆոնների մեջ հայտնաբերել են սխալ, որը թույլ է տալիս կոտրել սարքը, հաղորդում է SamMobile-ը։

Թել Ավիվի համալսարանի զեկույցում ասվում է, որ Samsung-ը թողարկել է հեռախոսներ, որոնք ճակատագրական խոցելիություն ունեն ծակատիչում։ Նկարագրված խնդիրը կապված է եղել անվտանգության համակարգում խնդրի հետ և թույլ է տվել հաքերներին գողանալ գաղտնաբառերը և օգտատերերի այլ անձնական տվյալներ։

Փորձագետների կարծիքով՝ խոցելիությունն ազդել է Galaxy S8, Galaxy S9, Galaxy S10, Galaxy S20 և Galaxy S21 սերիաների սարքերի վրա։ Փորձագետները նշել են, որ սխալն ազդել է մոտ հարյուր միլիոն սարքերի վրա։

Փորձագետները հայտնել են, որ խնդրի մասին իրենք ծանուցել են Samsung-ին այն հայտնաբերելուց անմիջապես հետո։ Նրանց խոսքով՝ վերոնշյալ սմարթֆոնների օգտատերերը վախենալու ոչինչ չունեն, քանի որ կորեական ընկերության ինժեներներն արդեն թողարկել են խոցելիությունը շտկելու համար նախատեսված պատչեր։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը