Աշխարհ

26.02.2022 20:22


Գերմանիայի դատարանը 70-ամյա հոգևորականին դատապարտել է 12 տարվա ազատազրկման երեխաների նկատմամբ սեռական բռնության համար

Գերմանիայի դատարանը 70-ամյա հոգևորականին դատապարտել է 12 տարվա ազատազրկման երեխաների նկատմամբ սեռական բռնության համար

Ուրբաթ Քյոլնի դատարանը կաթոլիկ հոգևորականին դատապարտել է 12 տարվա ազատազրկման երեխաների նկատմամբ սեռական բռնության համար: 70-ամյա հոգևորականը նաև կվճարի փոխհատուցում 5 000, 10 000 և 35 000 եվրոյի չափով երեք հայցվորներին: Դատախազությունը պահանջել է 13 տարվա ազատազրկում, իսկ պաշտպանական կողմը՝ 8, գրում է «Նեմեցկայա վոլնան»:

Հոգևորականը մեղավոր է ճանաչվել 118 կետով երեխաների ու դեռահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ կապված հանցագործություններ կատարելու մեջ: Մանկապղծի ամենաերիտասարդ զոհը 9-ամյա աղջիկ էր: Գործի նյութերով՝ հոգևորականը, օգտնվելով երեխաների և նրանց ծնողների հետ վստահելի հարաբերություններից, ստիպողաբար երեխաների հետ սեռական հարաբերություններ է ունեցել, օրալ սեքս և սեռական այլ գործողություններ: Ընդհանուր առմամբ, հոգևորականը սեռական բնույթի գործողություններ է կատարել ինն աղջկա նկատմամբ Գումերիսբախում, Վուպերտալում և Ցյուլփիխում 1993-2018 թվականների ընթացքում:

Գործի նյութերում նշված է, որ Քյոլնում եկեղեցին, չնայած բազմիցս տարածված շշուկների և հոգևորականի նկատմամբ մեղադրանքների, մշտապես նրան նոր հնարավորություններ էր ընձեռում երեխաների հետ առանձնանալու համար և անգամ հոգում էր փաստաբանի ծախսերը: Դատարանում Պատրիարքարանի ներկայացուցիչը հերքել է պատասխանատվության մանսաբաժինը հոգևորականին վերագրված հանցագործությունների համար՝ ընդգծելով, որ այն «հետևողական է գործել»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը