Էլեկտրաքարերի չինական արտադրողը կզբաղվի սմարթֆոնների թողարկմամբ
NIO չինական ավտոարտադրողը, որի հիմնական գործունեությունը վերաբերում է էլեկտրաքարերի նախագծմանն ու արտադրությանը, ստեղծում է բջջային ստորաբաժանում: Այդ մասին հայտնել են ընկերությանը լավատեղյակ աղբյուրները, գրում է Planet Today-ը:
Հայտնի է, որ NIO-ն ակտիվորեն համալրում է բջջային ստորաբաժանման աշխատակամզը: Դա վկայում է, որ ավտոկոնցեռնն իսկապես պատրաստվում է ստեղծել սեփական սմարթֆոններն ու պլանշետները:
Հատկանշական է, որ սմարթֆոնների բազմաթիվ արտադրողներ, ինչպես Xiaomi-ն, Apple-ն ու Sony-ն, աստիճանաբար մուտք են գործում էլեկտրաքարերի շուկա:
Նաեւ ուշագրավ է ավտոարտադրողների հետաքրքրությունը սմարթֆոններ թողարկելու շուրջ: 2021թ. շշուկներ էին տարածվել, որ Geely չինական ավտոկոնցեռնը Meizu-ն ձեռքբերելու գործարքի ուղղությամբ քայլեր է իրականացնում: Այժմ նաեւ NIO-ն է մուտք գործում սմարթֆոնների շուկա:

Աղբյուրը՝ news.am