Աշխարհ

26.02.2022 11:55


Թուրքիան անընդունելի է համարել Պուտինի կոչը Ուկրաինայում ռազմական հեղաշրջման վերաբերյալ

Թուրքիան անընդունելի է համարել Պուտինի կոչը Ուկրաինայում ռազմական հեղաշրջման վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչը ուկրաինացի զինվորականներին՝ երկրում իշխանությունն իրենց ձեռքը վերցնել, տարակուսելի է և անընդունելի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք զարմացանք այս կոչից, դա սխալ և անընդունելի կոչ է»,-ասել է նա։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաեւ վստահեցրել է, որ Անկարան կշարունակի խստորեն կատարել Մոնտրյոյի կոնվենցիայի բոլոր դրույթները եւ մտադիր չէ այդ հարցում հավատարիմ մնալ երկակի ստանդարտներին։

«Թուրքիան միշտ հավատարիմ է մնացել այն պայմանավորվածություններին, որոնց կողմնակիցն է»,-ընդգծել է Չավուշօղլուն։

Նա նաեւ հայտնել է, որ Թուրքիան սկսել է Ուկրաինայից ցամաքային ճանապարհով իր քաղաքացիների տարհանման գործընթացը։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը