Աշխարհ

26.02.2022 22:15


Փորձագետները նշել են աշխարհի ամենաանվտանգ ավտոմեքենաները

Փորձագետները նշել են աշխարհի ամենաանվտանգ ավտոմեքենաները

Ամերիկյան ճանապարհային անվտանգության ապահովագրական ինստիտուտը (IIHS) հրապարակել է ամենաանվտանգ ավտոմեքենաների վարկանիշը, որում հայտնվել է 100 մոդել: 65 տրանսպորտային միջոց արժանացել է «Top Safety Pick+»-ի առավելագույն գնահատականին: Եվս 36 մեքենա ստացել է միավորից մի փոքր պակաս։ Ներկայացված մեքենաները գերազանց արդյունքներ են ցույց տվել թափքի ամրության և ոլորման բոլոր փորձարկումներում։

Ինչպես հաղորդում է motor.ru-ն, մասնագետները գնահատել են ակտիվ և պասիվ անվտանգության համակարգերի աշխատանքը։

Ամերիկացի մասնագետները գնահատել են մի քանի դասի ավտոմեքենաներ։ Ամենից շատ պարգևներ են ստացել Hyundai Motor Group կոնցեռնի մեջ մտնող մոդելները, որոնց թվում են նաև Kia և Genesis տրանսպորտային միջոցները։

Հարավկորեական կոնցեռնը ստացել է 21 մրցանակ, երկրորդ տեղում Volkswagen Group-ն է՝ 11 մրցանակներով, իսկ Volvo-ն եզրափակեց լավագույն եռյակը: Շվեդական ընկերությունը արժանացել է 10 մրցանակի։

Աշխարհի ամենաանվտանգ մեքենաների ամբողջական ցանկը հետևյալն է.

C դասի մեքենաներ

  • Honda Civic 5D
  • Honda Civic 4D
  • Honda Insight
  • Mazda 3 (хэтчбек)
  • Mazda 3 (седан)
  • Subaru Crosstrek Hybrid

D դասի մեքենաներ

  • Honda Accord
  • Kia K5
  • Nissan Altima
  • Nissan Maxima
  • Subaru Legacy
  • Subaru Outback
  • Toyota Camry

Պրեմիում D դասի մեքենաներ

  • Acura TLX
  • Lexus ES 350
  • Lexus IS
  • Tesla Model 3
  • Volvo S60
  • Volvo S60 Recharge
  • Volvo V60 Cross Country
  • Kia Stinger

Պրեմիում E դասի մեքենաներ

  • Audi A6
  • Audi A6 allroad
  • Audi A7
  • Genesis G70
  • Genesis G80
  • Genesis G90
  • Mercedes-Benz E-класса

Մինիվեններ

  • Chrysler Pacifica
  • Honda Odyssey
  • Toyota Sienna

Այս խորագրի վերջին նյութերը