Բեռլինի սուպերմարկետներից մեկում գողացել են Անգելա Մերկելի դրամապանակը
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի դրամապանակը գողացել են Բեռլինում գնումներ կատարելու ժամանակ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է գերմանական DPA գործակալությունը՝ հայտնելով, որ գողությունը տեղի է ունեցել Շառլոտենբուրգ շրջանի սուպերմարկետներից մեկում:
Ոստիկանությունը հաստատել է, որ ստացել է կողոպուտի մասին «67-ամյա կնոջ» դիմումը՝ չնշելով կնոջ անունը: Դրամապանակում եղել են անձը հաստատող փաստաթուղթ, դեբետային քարտ, վարորդական իրավունք և կանխիկ գումար։ Մերկելի գրասենյակը հրաժարվել է Deutsche Welle-ին մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ:
DPA-ն հայտնում է, որ գնումների ժամանակ նախկին կանցլերին ուղեկցել է անվտանգության առնվազն մեկ աշխատակից: Ոստիկանությունը հետաքննում է հանցագործությունը։ Bild պարբերականի տեղեկություններով՝ Մերկելի դրամապանակը եղել է պայուսակի մեջ, որը կախված է եղել մթերային սայլակից։
Մերկելը մշտապես հայտնի է եղել նրանով, որ անգամ կառավարության ղեկավարի պաշտոնում գտնվելու ժամանակ ինքն էր գնում գնումներ կատարելու: 2021թ․ ընտրություններից հետո նա որոշել էր հեռանալ մեծ քաղաքականությունից։ Նա Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի։
Բեռլինի սուպերմարկետներից մեկում գողացել են Անգելա Մերկելի դրամապանակը
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի դրամապանակը գողացել են Բեռլինում գնումներ կատարելու ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է գերմանական DPA գործակալությունը՝ հայտնելով, որ գողությունը տեղի է ունեցել Շառլոտենբուրգ շրջանի սուպերմարկետներից մեկում: