Աշխարհ

27.02.2022 12:29


Լուգանսկը 52 կմ է առաջացել, իսկ Դոնեցկը՝ 12. ՌԴ ՊՆ

Լուգանսկը 52 կմ է առաջացել, իսկ Դոնեցկը՝ 12. ՌԴ ՊՆ

Մեկ օրում ՌԴ Զինված ուժերը արգելափակել են Խերսոնն ու Բերդյանսկը, հսկողության տակ են առնվել Խերսոնի մերձակայքում գտնվող Գենիչեսկն ու Չեռնոբաևկա օդանավակայանը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ի ՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ընթացքի մասին նոր հայտարարությունից։

– Ռուսաստանը խոցել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կառավարման 23 կետ եւ կապի հանգույցներ, 3 ռադիոլոկացիոն կետեր, 31 ЗРК С-300, «Бук М-1» и «Оса», 48 РЛС

– խոցվել են 8 մարտական ինքնաթիռներ և 7 ուղղաթիռ, 11 ԱԹՍ, երկու «Точка-У» հրթիռներ

– ոչնչացվել է 223 տանկ եւ այլ զրահամեքենաներ, 28 Ինքնաթիռ (գետնի վրա), 39 հրթիռ, դաշտային հրետանու եւ ականանետերի 86 զենք, 143 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա

– ուկրաինացի զինվորականները շարունակում են հրաժարվել մարտից. երեկ Խարկովի մարզում հանձնվել է «Бук М-1»- ով զինված զենիթահրթիռային գունդը: Ձերբակալվել է 471 զինվոր

– մեկ օրում ԼԺՀ ուժերը վերցրել են Նովոախտիրկին, Սմոլյանինովոն, Ստանիչնո-Լուգանսկոյեն: Հարձակողական գործողության սկսվելուց ի վեր նրանք առաջ են անցել 52 կմ-ով

– ԴԺՀ զորքերը մեկ օրում առաջ են շարժվել 12 կմ, գրավել են Պավլոպոլը եւ Պիշչեւիկը:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը