Աշխարհ

28.02.2022 12:50


Երկխոսությունը կօգնի լուծել տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը. Իրանի ԱԳ նախարար

Երկխոսությունը կօգնի լուծել տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը. Իրանի ԱԳ նախարար

Թեհրանը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և հույս ունի, որ երկխոսությունը կօգնի լուծել տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։

«Սա լավ նորություն է, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն այն են, ինչին մենք կոչ ենք անում առաջին իսկ օրվանից:

Քաղաքական երկխոսությունը տարածաշրջանում տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող խնդիրների կայուն լուծում գտնելու միջոց է»,-ասել է նա։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը