Աշխարհ

28.02.2022 15:35


ՌԴ վարչապետը հավաստիացրել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի տնտեսությանն աջակցելու ծրագիրը

ՌԴ վարչապետը հավաստիացրել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի տնտեսությանն աջակցելու ծրագիրը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման ֆոնին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հավաստիացրել է, որ կառավարությունը պատրաստվել է պատժամիջոցներին և մոտ ժամանակներս կներկայացնի տնտեսությանն աջակցելու ծրագիրը:

«Մենք պատրաստվել ենք և մի շարք որոշումներ ենք ընդունել, որպեսզի առավելագույնս մեղմացնենք հետևանքները և տնտեսության, և մարդկանց համար: Մենք պատրաստ ենք աջակցել տնտեսությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՌԴ կառավարության «Տելեգրամ»-ի էջում հրապարակված տեսանյութում ասել է Միխայիլ Միշուստինը:

Նրա խոսքով` այժմ կարևոր է օպերատիվ արձագանքել փոփոխություններին, գործել ակտիվ և արդյունավետ, առանց խափանումների և կատարել բոլոր անհրաժեշտ պլանները:

«Իրավիճակը պետք է վերահսկել իրական ժամանակում յուրաքանչյուր ուղղությամբ, որը փոխվարչապետերը վերահսկում են իրենց պարտականությունների շրջանակներում: Նման ձևաչափով գործելու է նաև կառավարության աշխատակազմը, նախարարություններն ու գերատեսչությունները, տարածքային ստորաբաժանումները մարզերում»,-եզրափակել է Միշուստինը:

Այս խորագրի վերջին նյութերը