Աշխարհ

28.02.2022 16:20


Google-ի գովազդի անվան տակ ՌԴ ԶՈւ «բազմաթիվ զոհերի» մասին ֆեյքեր են տարածվում

Google-ի գովազդի անվան տակ ՌԴ ԶՈւ «բազմաթիվ զոհերի» մասին ֆեյքեր են տարածվում

«Ռոսկոմնադզորը» պահանջել է Google-ից սահմանափակել կոնտեքստային գովազդը, որի անվան տակ ոչ հավաստի նյութեր են փոխանցվում Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի «բազմաթիվ զոհերի» մասին։ Տեղեկությունն այսօր հայտնել է գերատեսչությունը։

«Ռուսաստանյան առանձին առցանց-ռեսուրսներում «Ռոսկոմնադզորը» բացահայտել է ոչ հավաստի հասարակական նշանակության տեղեկատվության ցուցադրման փաստեր, որոնք զետեղված են Google Ads կոնտեքստային գովազդի շրջանակում: Նման հաղորդագրությունները ոչ արժանահավատ տեղեկություններ են պարունակում ռուս զինծառայողների շրջանում բազմաթիվ զոհերի, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացիական բնակչության մասին Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի հատուկ ռազմական գործողության ընթացքում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ռոսկոմնադզորը նամակ է հղել Google LLC-ին՝ պահանջելով «անհապաղ սահմանափակել նման ոչ հավաստի նյութերի հասանելիությունը Google Ads կոնտեքստային գովազդի շրջանակում»:
Գերատեսչությունը նախազգուշացնում է ռուսական առցանց-ռեսուրսների ու գովազդային ցանցերի սեփականատերերին «ոչ արժանահավատ հասարակական նշանակության տեղեկություն» պարունակող կոնտեքստային գովազդի տարածման համար պատասխանատվության մասին։

Բացի այդ, Գլխավոր դատախազության պահանջների հիման վրա «Ռոսկոմնադզորը» կարգելափակի առցանց-ռեսուրսները, որտեղ նման տեղեկատվություն է հրապարակվում: Նման գործերով նյութերը կփոխանցվեն Քննչական կոմիտե՝ ռեսուրսների տերերին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը