Համաշխարհային աղքատությունը կաճի, քանի որ կլիմայի փոփոխությունը հարված կհասցնի պարենամթերքի պահուստներին
Կլիմայի փոփոխությունը և եղանակային արտակարգ երևույթներն արդեն իսկ վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը, և եթե չդրանք չդադարեցվեն, միլիոնավոր մարդիկ աղքատության մեջ կհայտնվեն, ինչը կհանգեցնի պարենային ապրանքների գների բարձրացման և առևտուրի ու աշխատաշուկաների խաթարման, նախազգուշացրել են կլիմայի հարցերով ՄԱԿ-ի փորձագետները:
Այս եզրակացությունը կազմել է Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական խմբի փորձագետների զեկույցի մի մասը, որտեղ նշվում է, որ մնացել է միայն «հնարավորությունների արագ փակվող պատուհան՝ բոլորի համար ընդունելի և կայուն ապագա ապահովելու համար»:
Զեկույցում ասվում է, որ կլիմայի փոփոխությունն աշխարհի վրա ազդում է ավելի արագ, քան գիտնականներն էին սպասում։ «Կլիմայի փոփոխության տնտեսական վնասը հայտնաբերվել է կլիմայի ազդեցությանը ենթարկված գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում»:
«Գոյության անհատական միջոցների վրա ազդել են գյուղատնտեսության արտադրողականության մեջ փոփոխությունները, մարդու առողջության և պարենային անվտանգության վրա ազդեցությունները, տների և ենթակառուցվածքների ավերումը, ինչպես նաև գույքի և եկամուտների կորուստը, որոնք բոլորն էլ բացասաբար են անդրադարձել գենդերային և սոցիալական հավասարության վրա»:
Կլիմայի փոփոխության ընդհանուր տնտեսական վնասներում կանխատեսվում են մեծ տարածաշրջանային տարբերություններ, ընդ որում զարգացող երկրների մեկ շնչի հաշվով գնահատված տնտեսական ծախսը հաճախ ավելի բարձր է որպես եկամտի մասնաբաժին:
«Բարձր խոցելիության և մեծ տաքացման սցենարի» համաձայն, կլիմայի փոփոխության պատճառով ցածր եկամուտ ունեցող երկրներում մինչև 2050թ․ ևս 183 մլն մարդ կթերսնվի:

Աղբյուրը՝ news.am