Toyota Motor-ը կդադարեցնի Ճապոնիայում իր բոլոր գործարանների աշխատանքը՝ ենթադրյալ կիբեռհարձակման պատճառով
Toyota Motor-ը երեքշաբթի կդադարեցնի Ճապոնիայում իր բոլոր գործարանների աշխատանքը՝ ենթադրյալ կիբեռհարձակման պատճառով, որը խախտել է ավտոարտադրողի պահեստամասերի մատակարարման համակարգը, հայտնում է Nikkei-ն:
Ընկերությունը կդադարեցնի 28 գծերի շահագործումը 14 գործարաններում։ Toyota-ի դուստր-ձեռնարկությունները՝ Hino Motors-ը և Daihatsu Motor-ը, նույնպես կդադարեցնեն աշխատանքը որոշ գործարաններում:
Դադարեցումը կազդի մոտ 13 000 ավտոմեքենաների կամ Ճապոնիայում Toyota-ի ամսական արտադրության 4-5 տոկոսի վրա:
Կիբեռհարձակումը հարվածել է Kojima Industries ընկերությանը, որը պլաստիկ պահեստամասեր է մատակարարում Toyota-ին: Ընկերությունը հայտնել է, որ դեռ հետաքննում է կիբեռհարձակման ծագումը, կոնկրետ վնասաբեր ծրագիրը և պատճառված վնասի չափը: «Toyota-ի ներկայացուցիչները և կիբեռանվտանգության փորձագետները Kojima Industries-ում են, որպեսզի պարզեն պատճառը և համակարգը վերականգնելու միջոցը»,-ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

Աղբյուրը՝ news.am