2,1 մլրդ եվրո. Adidas-ը վաճառել է Reebok ապրանքանիշը
Adidas ընկերությունը հայտարարել է Reebok ապրանքանիշը 2,1 մլրդ եվրոյով վաճառելու մասին։ Գնորդն ամերիկյան Authentic Brands Group (ABG) ընկերությունն է։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարություն է տարածել Adidas ընկերությունը։
Դրանում նշվում է նաև, որ որոշ ժամանակ Adidas-ը դեռ կշարունակի շուկայում ABG-ի անունից վաճառք իրականացնել, որից հետո Reebok-ն ամբողջությամբ կանցնի Authentic Brands Group-ին։
Հիշեցնենք, որ Adidas-ը Reebok ապրանքանիշը ձեռք էր բերել 2006 թվականին։

Աղբյուրը՝ tert.am