Աշխարհ

01.03.2022 18:50


Մեզ ցանկանում ներքաշել զինված հակամարտության մեջ. Վրաստանը հայտնել է՝ ինչու է հրաժարվել կամավորներին թույլ տալ կռվելու մեկնել Ուկրաինա

Մեզ ցանկանում ներքաշել զինված հակամարտության մեջ. Վրաստանը հայտնել է՝ ինչու է հրաժարվել կամավորներին թույլ տալ կռվելու մեկնել Ուկրաինա

Եթե երկիրը կամավորներ ուղարկելի զինված հակամարտությանը մասնակցելու համար, ապա նշանակում է, որ պետությունը մասնակցում է հակամարտությանը։ Այս մասին մարտի 1-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, գրում է regnum.ru-ն։

«Եթե խոսակցությունը վերաբերում է նրան, որ կառավարությունը պետք է թույլտվություն տար կամավորներ ուղարկելու, որոնք պետք է միանան ռազմական գործողություններին, ապա դա նշանակում է Վրաստանի ուղղակի ներգրավում ռազմական հակամարտությունում։ Այստեղ կառավարությունը, իհարկե, պետք է պատասխանատու որոշում կայացներ»,-ասել է Կոբախիձեն։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունն ուղղակիորեն հայտարարել են, որ չեն մասնակցելու Ուկրաինայի և Ռուսաստանի առճակատմանը։ Քաղաքական գործչի խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ցանկացել է կամավորների թռիչք կազմակերպել՝ Վրաստանը հակամարտության մեջ ներքաշելու համար։

Լրագրողների այն նկատառմանը, թե որոշ եվրոպական երկրներից կամավորներ կարող են մեկնել Կիևի ռեժիմը պաշտպանելու համար, Կոբախիձեն նշել է, որ Վրաստանի քաղաքացիները կարող են Ուկրաինա մեկնել այլ երկրների միջոցով, որի դեպքում Թբիլիսին պատասխանատվություն չի կրի նրանց համար։ Նա նաև ընդգծել է, որ անընդունելի է կամավորների կազմակերպված ուղարկումը։

Հարկ է նշել, որ ավելի վաղ, տարբեր աղբյուրների համաձայն, Թբիլիսիի նավահանգստում հավաքվել էր 30-60 մարդ՝ ցանկանալով մեկնել Ուկրաինա՝ մասնակցելու ռազմական գործողություններին։ Ուկրաինական ինքնաթիռին, որը պետք է տեղափոխեր նրանց, թույլ չեն տվել վայրէջք կատարել։

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կոչ էր արել իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիին թույլ տալ Վրաստանից կամավորներին թռչել Ուկրաինա։ Այս խնդրանքով Ուկրաինայի կառավարության ղեկավարը գրառում է արել Twitter-ում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանակավոր անայցագրային ռեժիմ է սահմանել օտարերկրացիների համար, որոնք կամավոր ցանկանում են պաշտպանել Ուկրաինան ռուսական բանակից։

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը