Աշխարհ

02.03.2022 19:20


Samsung-ը հրաժարվել է հայտնի Galaxy շարքից

Samsung-ը հրաժարվել է հայտնի Galaxy շարքից

Հարավկորեական Samsung ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ հրաժարվում է սմարթֆոնների հանրահայտ Galaxy Note շարքից, հաղորդում է 9to5google-ը։

Նշվում է, որ շարքի թողարումը դադարեցնելու մասին տեղեկությունը Բարսելոնայում կայացած Mobile World Congress 2022-ում հաստատել է Samsung-ի բջջային ստորաբաժանման ղեկավար Թե Մուն։

Նա հայտարարել է, որ Note-ի առաջին իրավահաջորդը եղել է Galaxy S22 Ultra սմարթֆոնը։ Սմարթֆոնն ունի Note-ի արտաքին տեսք եւ գործառույթ, սակայն Samsung-ի առաջատարների շարքի մի մասն է: Այնուամենայնիվ, մոդելը շատ է տարբերվում S սերիայի մնացած մոդելներից:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը