Հունգարիայում Վոլուզիան կայսեր ժամանակաշրջանի հազվագյուտ հռոմեական մետաղադրամ է հայտնաբերվել
Հունգարիայում պեղումների ժամանակ Վոլուզիան կայսեր ժամանակաշրջանի չափազանց հազվագյուտ հնագույն հռոմեական ոսկյա մետաղադրամ են հայտնաբերել: Այդպիսի մետաղադրամները նաև որպես աուրեուսներ են հայտնի: Գտածոն եզակի է նաև նրանով, որ հազվագյուտ երկկողմանի մետաղադրամ է, որը հաճախ որպես մեդալիոն է դասակարգվում:Դրա արժեքը սովորաբար երկու անգամ ավելի բարձր է, քան սովորական աուրեուսներինը, հայտնում է The History Blog պորտալը:
Վոլուզիան կայսրը երկու տարի՝ 251թ. նոյեմբերից մինչև 253թ. օգոստոս, Տրեբոնիան Գալի հոր կառավարակիցն էր: Այնուհետև տիրակալները սպանվեցին իրենց իսկ զինվորների կողմից։ Հենց այդքան կարճ կառավարման պատճառով էլ այդ կառավարչի օրոք պատրաստված մետաղադրամները շատ հազվագյուտ են համարվում:
Հայտնաբերված մետաղադրամը 5.62 գրամ է կշռում, տրամագիծը՝ 23 մմ։ Այն պատկերում է կայսեր կիսանդրին՝ լատիներեն մակագրությամբ. «Կայսր Կայուս Վիբիուս Վոլուզիան Օգոստոս»։ Դարձերեսին պատկերված է Լիբերտաս աստվածը։ Դարձերեսի մակագրությունը «Երկու կայսրերի ազատություն» է նշանակում։
Մետաղադրամը հայտնաբերել է մի կամավոր, ով համագործակցում էր Ռիփլ-Ռոնայի թանգարանի հետ Հունգարիայի հարավարևմտյան Շոմոդ կոմսության մայրուղու լայնացման վայրում հնագիտական պեղումների ժամանակ: Պեղումների ընթացքում նաև բրոնզե և արծաթե հին հռոմեական մետաղադրամներ, կլոր ապակյա ֆիբուլա, մակագրությամբ արծաթե մատանի և բրոնզե բանալի է հայտնաբերվել:
Գիտնականները կարծում են, որ հայտնաբերված չափազանց արժեքավոր և հազվագյուտ մետաղադրամը հազիվ թե պատկաներ այն ժամանակվա տեղի բնակիչներից որևէ մեկին։ Այն հավանաբար կորցրել է այս տեղանքով անցնող ճանապարհորդը։
Մետաղադրամն այժմ գտնվում է Ռիփլ-Ռոնաjի թանգարանում, որտեղ ուսումնասիրվում է՝ ոսկու պարունակությունը պարզելու համար: Այնուհետև այն կցուցադրվի թանգարանի մշտական հավաքածուում, որում շուրջ 50 հռոմեական մետաղադրամ է ներկայացված:
Հունգարիայում Վոլուզիան կայսեր ժամանակաշրջանի հազվագյուտ հռոմեական մետաղադրամ է հայտնաբերվել
Հունգարիայում պեղումների ժամանակ Վոլուզիան կայսեր ժամանակաշրջանի չափազանց հազվագյուտ հնագույն հռոմեական ոսկյա մետաղադրամ են հայտնաբերել: Այդպիսի մետաղադրամները նաև որպես աուրեուսներ են հայտնի: Գտածոն եզակի է նաև նրանով, որ հազվագյուտ երկկողմանի մետաղադրամ է, որը հաճախ որպես մեդալիոն է դասակարգվում: Դրա արժեքը սովորաբար երկու անգամ ավելի բարձր է, քան սովորական աուրեուսներինը, հայտնում է The History Blog պորտալը:
Վոլուզիան կայսրը երկու տարի՝ 251թ. նոյեմբերից մինչև 253թ. օգոստոս, Տրեբոնիան Գալի հոր կառավարակիցն էր: Այնուհետև տիրակալները սպանվեցին իրենց իսկ զինվորների կողմից։ Հենց այդքան կարճ կառավարման պատճառով էլ այդ կառավարչի օրոք պատրաստված մետաղադրամները շատ հազվագյուտ են համարվում:
Հայտնաբերված մետաղադրամը 5.62 գրամ է կշռում, տրամագիծը՝ 23 մմ։ Այն պատկերում է կայսեր կիսանդրին՝ լատիներեն մակագրությամբ. «Կայսր Կայուս Վիբիուս Վոլուզիան Օգոստոս»։ Դարձերեսին պատկերված է Լիբերտաս աստվածը։ Դարձերեսի մակագրությունը «Երկու կայսրերի ազատություն» է նշանակում։
Մետաղադրամը հայտնաբերել է մի կամավոր, ով համագործակցում էր Ռիփլ-Ռոնայի թանգարանի հետ Հունգարիայի հարավարևմտյան Շոմոդ կոմսության մայրուղու լայնացման վայրում հնագիտական պեղումների ժամանակ: Պեղումների ընթացքում նաև բրոնզե և արծաթե հին հռոմեական մետաղադրամներ, կլոր ապակյա ֆիբուլա, մակագրությամբ արծաթե մատանի և բրոնզե բանալի է հայտնաբերվել:
Գիտնականները կարծում են, որ հայտնաբերված չափազանց արժեքավոր և հազվագյուտ մետաղադրամը հազիվ թե պատկաներ այն ժամանակվա տեղի բնակիչներից որևէ մեկին։ Այն հավանաբար կորցրել է այս տեղանքով անցնող ճանապարհորդը։
Մետաղադրամն այժմ գտնվում է Ռիփլ-Ռոնաjի թանգարանում, որտեղ ուսումնասիրվում է՝ ոսկու պարունակությունը պարզելու համար: Այնուհետև այն կցուցադրվի թանգարանի մշտական հավաքածուում, որում շուրջ 50 հռոմեական մետաղադրամ է ներկայացված:
Աղբյուրը՝ news.am